«Հրազդան» մարզադաշտին կից Ազարյանի անվան մարզադպրոցի նոր մարզաբազա կկառուցվի

«Հրազդան» մարզադաշտին կից Ազարյանի անվան մարզադպրոցի նոր մարզաբազա կկառուցվի

PanARMENIAN.Net - «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայ։ Այդ նպատակով գործադիրը որոշել է «Հրազդան» մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասը նվիրաբերել Երևանին:

Արդյունքում Երևանը կունենա ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող մարզադպրոց՝ ստորգետնյա ավտոկայանատեղիով, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված մարզադահլիճներով, ինչի արդյունքում հայ մարմնամարզիկները հնարավորություն կունենան պատշաճ կազմակերպել մարզումային գործընթացը, կխթանվի առողջ ապրելակերպը և մասսայականացմանը, ինչպես նաև կավելանա հետաքրքրվածությունը մարմնամարզության նկատմամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի միջազգային ասպարեզներում ՀՀ-ը ներկայացնող մարզիկների ներկայացվածության աճին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Երևան քաղաքի կենտրոնում այժմ էլ գործում է Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության մարզադպրոցը: Խնդիր էր, թե ինչպես անել այդ մարզադպրոցը համապատասխանի ժամանակակից միջազգային ստանդարտներին: Բոլոր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նույն տարածքում հնարավոր չէ կառուցել, այնպես վերակառուցել, որ համապատասխանի միջազգային, ժամանակակից ստանդարտներին: Մենք որոշեցինք ոչ թե ուղղակի գնալ վերակառուցման ճանապարհով, այլ զրոյից կառուցել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց»:

Վարչապետը հայտնել է նաև, որ Հայաստանը նվաճել է 2027 թվականին մարմնամարզության Եվրոպայի առաջնությունիրականացնելու իրավունքը, և ըստ ծրագրի՝ մինչև այդ իրադարձությունը շահագործման կհանձնվի բոլոր միջազգային չափանիշներին համապատասխանող այդ մարզադպրոցը:

Ավարտին է մոտենում Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցումը, աշխատանքներ են իրականացվում Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց, Արթուր Ալեքսանյանի, Սիմոն Մարտիրոսյանի, Արթուր Աբրահամյանի անվան մարզադպրոցներ ունենալու համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---