Զինծառայողների միջև թյուրիմացաբար փոխհրաձգություն է եղել․ Զոհ և վիրավոր կա

Զինծառայողների միջև թյուրիմացաբար փոխհրաձգություն է եղել․  Զոհ և վիրավոր կա

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈւ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եվս մեկ զինծառայող ստացել է վիրավորում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Հրաչյա Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո Աբազյանը զանգահարել է»,-գրել է նա
Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է
Նշվում է, որ նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին
Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ
---