Ավինյան․ Կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագիր կա

Ավինյան․ Կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագիր կա

PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու արտահերթ նիստում հայտարարել է, որ կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագիր կա, որով նախատեսվում է «Երևան պարկին» հարակից 150 հա տարածքում նոր կենդանաբանական այգի կառուցել, որտեղ կլինի կանաչ գոտի և անտառ կտնկվի։

«Ունենք ծրագիր կենդանաբանական այգին տեղափոխելու` նոր ֆորմատով, կենդանիների համար ավելի լավ պայմաններով »,- ասել է Ավինյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ ներկայիս կենդանաբանական այգու պայմանները թույլ չեն տալիս որևէ բան փոխել։

Ավինյանն ընդգծել է, որ կանաչ գոտիներ կլինեն նաև Եռաբլուր զինվորական պանթեոնի տարածքում և Նորքում։

Երևանի կենդանաբանական այգին կառուցվել է 1950 թվականին 3 հեկտար տարածության վրա։ 2019 թվականի սկզբին կենդանաբանական այգին ուներ 125 տեսակի 720 կենդանի։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---