Թեհրանը բարիդրացիության սկզբունքների խախտում է անվանել Ադրբեջանից իրանցի դիվանագետների արտաքսումը![]() 8 ապրիլի 2023 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Թեհրանը բարիդրացիության սկզբունքների խախտում է անվանել Ադրբեջանից իրանցի դիվանագետների արտաքսումը, որոնք հայտարարվել են «անցանկալի անձեր»։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ադրբեջանի Հանրապետության կառավարության այս պահվածքը համարում ենք հակասող բարիդրացիության սկզբունքներին»,-մեջբերել է նրա խոսքը Իրանի ԱԳՆ-ն Telegram-ի իր ալիքում։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել Բաքվին «փոխադարձ հարգանք ցուցաբերել, շարժվել դեպի բարիդրացիություն», ինչպես նաև «հեռու մնալ» «տարածաշրջանի թշնամիներից», այդ թվում՝ Իսրայելի «սիոնիստներից»։ Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքվում Իրանի դեսպանատան 4 աշխատակից հայտարարվել է անցանկալի անձ և նրանց հանձնարարվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։ Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ և դժգոհություն հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի հանդեպ «Թեհրանի սադրիչ գործունեության կապակցությամբ»։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |