Մովսես Հակոբյան․ Առաջին հերթին վտանգված են Ջերմուկ, Վարդենիս, Սիսիան ուղղությունները

Մովսես Հակոբյան․ Առաջին հերթին վտանգված են Ջերմուկ, Վարդենիս, Սիսիան ուղղությունները

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանը, խոսելով Հայաստանի հարավային սահմաններում տիրող իրավիճակի մասին, կարծիք է հայտնել որ առաջիկա շաբաթների ընթացքում ռազմական բախումներ կլինեն և որ առաջին հերթին վտանգված են Ջերմուկ, Վարդենիս, Սիսիան ուղղությունները։ Այդ մասին նա ասել է «Փաստինֆոյին» տված հարցազրույցում։

«Առաջիկա շաբաթների ընթացքում ռազմական բախումներ անպայման կլինեն և կլինեն դրանք երկրի առավել վտանգված հատվածներում այնտեղ, որտեղ հակառակորդն առաջխաղացումներ է ունեցել։

Դեռևս անցյալ տարվա սեպտեմբերից, ադրբեջանական կողմն անթաքույց կերպով իր նախագահի բերանով հայտարարեց, որ հարավային հատվածում պլացդարմ է ստեղծել՝գրավելով ռազմական նշանակության մի շարք կարևորագույն բարձունքներ և դա արել է հետագա ռազմական գործողությունների զարգացման նպատակով»,-ասել է նա։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե 2022-ի սեպտեմբերի տվյալներով՝ ադրբեջանական կողմը Ջերմուկ քաղաքում մի շարք ռազմական նշանակության բարձունքների տիրացավ ևուրեմն, առաջին հարվածը Ջերմուկի՞ց սպասել՝ Հակոբյանն ասել է․ «Առաջին հերթին վտանգված են Ջերմուկ, Վարդենիս, Սիսիան ուղղությունները»։

Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 30-ի նիստում, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին բարձունքներ գրավելու մասին, հայտարարել էր, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նա նշել էր, որ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության։ ԱԱԾ-ն մարտի 30-ին հայտարարություն էր տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել

Ապրիլի 1-ին ԱԱԾ-ն հայտարարել է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է եղել ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---