Շուտով Երևանում, Գյումրիում և Վանաձորում պոլիկլինիկաները կաշխատեն առավոտյան 8:00-ից

Շուտով Երևանում, Գյումրիում և Վանաձորում պոլիկլինիկաները կաշխատեն առավոտյան 8:00-ից

PanARMENIAN.Net - Շուտով Երևանում, Գյումրիում և Վանաձորում պոլիկլինիկաները կաշխատեն առավոտյան 8:00-ից մինչև երեկոյան 19:00-ն: Այդ մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե բուժաշխատողների աշխատաժամերը կփոփոխվեն։

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը վստահեցրել է` բուժանձնակազմը գրաֆիկի ծանրաբեռնվածություն չի զգա, կաշխատեն հերթափոխով: Շաբաթական մեկ օր կլինի նաև նեղ մասնագետների հերթապահություն մինչև ժամը 19:00-ն:

Առաջիկա ամիսներին ամբողջությամբ կգործարկվի թվային դեղատոմսը: Այս պահին արդեն հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում էլեկտրոնային դեղատոմսով դուրս է գրվել 800,000 դեղ: Մոտ ժամանակներս միայն էլեկտրոնային դեղատոմսով կնշանակվեն բոլոր հակաբիոտիկները, ինչի բացակայության դեպքում դեղատունը չի կարողանա վաճառել հակաբիոտիկ:

Ընթացիկ տարում կիրականացվի նաև էլեկտրոնային ամբուլատոր քարտի ներդրման պիլոտային ծրագիր, կվերանորոգվի մարզային 10 պոլիկլինիկա և գյուղական 20 ամբուլատորիա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---