Փոխհրաձգություն Տեղ գյուղի մոտ․ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ

Փոխհրաձգություն Տեղ գյուղի մոտ․ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Նախնական տվյալներով, հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Սոցցանցերում մինչև այդ տարածված տեսանյութերում կրակոցներ են լսվում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---