Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ. Երևանում ապահովված է անվտանգության բարձր մակարդակ

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ. Երևանում ապահովված է անվտանգության բարձր մակարդակ

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կարող է անձամբ հավաստիացնել` Երևանում ապահովված է անվտանգության բարձր մակարդակ։

Նա ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպի վերաբերյալ։

«Ես ողջունում եմ ՀՀ իշխանությունների հայտարարությունը՝ միջոցառումը չպետք է կապ ունենա քաղաքականության հետ։ Կարող եմ անձամբ հաստատել անվտանգության բարձր մակարդակը սպորտային պատվիրակությունների համար առաջնության հենց սկզբից»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ տարածված ԿԳՄՍՆ հայտարարության մեջ ասվում էր․ «Որպես ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը հյուրընկալող կողմ՝ լուրջ մտահոգությամբ ենք ընդունել ապրիլի 14-ին առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի հետ կապված միջադեպը: Միջադեպը, որն արարողության ժամանակ անմիջապես հարթվել է և որևէ կերպ չի խոչընդոտել բնական ընթացքին, չի արտահայտում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից:

Միաժամանակ, ափսոսանքով ենք արձանագրում Ադրբեջանի թիմի՝ առաջնությունը լքելու վերաբերյալ կայացրած որոշումը և հավելում, որ անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի եղել, քանի որ ՀՀ կառավարությունն ի սկզբանե ապահովել է և շարունակում է ապահովել անվտանգության բոլոր չափանիշներն առաջնության մասնակից պատվիրակությունների համար: Կառավարությունը հավատարիմ էր լրացուցիչ անվտանգային միջոցառումներ ապահովելու ադրբեջանցի մարզիկների համար նախկինում իր կողմից ստանձնած պարտավորությանը: Դրա վկայությունն այն է, որ գրեթե երկու օր ադրբեջանցի մարզիկներն անվտանգ և ապահով գտնվել են Հայաստանում, իսկ առաջնությունը լքելու որոշումն ընդունելուց հետո համապատասխան ծառայություններն ապահովել են նրանց անվտանգ մեկնումը»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---