Եվրահանձնաժողով. Հռոմի ստատուտի բոլոր մասնակիցները պետք է կատարեն Պուտինին ձերբակալելու որոշումը![]() 20 ապրիլի 2023 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում ելույթում հայտարարել է, որ Հռոմի ստատուտը ստորագրած բոլոր երկրները պետք է կատարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ որոշումը, գրում է Apsny.ge-ն։ Նիստը նվիրված էր ռուս զինվորականների կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղահանմանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի օրդերի կատարմանը։ Յուրովան նշել է, որ ՌԴ կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման գործողությունները վկայում են, որ ՌԴ-ն մտադիր է ընդմիշտ տարհանել այդ երեխաներին Ուկրաինայից։ Ըստ Եվրահանձնաժողովի փոխնախագահի, ԵՄ-ն արդեն ճանաչել է Պուտինի և ՌԴ երեխայի իրավունքների լիազոր Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերը և կողջունի բոլոր հետագա քայլերը, որոնք ուղղված կլինեն Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիվ պատերազմի ժամանակ ռազմական և այլ ծանր հանցագործությունների համար մեղավոր անձանց լիակատար պատասխանատվության ենթարկելուն, միջազգային իրավունքի հիման վրա։ Յուրովան հավելել է, որ այժմ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 16 անձի նկատմամբ, որոնք պատասխանտու են Ուկրաինայի օկուպացված տարածքներից ուկրաինացի երեխաների բռնի տարհանման և բռնի որդեգրման համար։ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։ ՌԴ նախագահի կալանքի օրդերը դուրս է գրվել Ուկրաինայից ՌԴ «երեխաների ապօրինի բռնագաղթի և ապօրինի տեղափոխման» համար՝ նույն մեղադրանքով օրդեր է դուրս գրվել նաև ՌԴ մանկական գործերով օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ, հույս է հայտնել, որ հարցը դաշնակիցներին համահունչ հանգուցալուծում կստանա։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ այդ ստատուսը դեռ պետք է գա ԱԺ վավերացման և նշել է, որ իրագործումը չի պատկերացնում։ Photo. TASS ![]() ![]()
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |