Brunette-ը՝ «Եվրատեսիլ 2023»-ի ամենասիրված կին կատարող![]() 20 ապրիլի 2023 - 13:57 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Brunette-ը Wiwiblogs-ի հարցման արդյունքում համարվել է մրցույթի այս տարվա ամենասիրված կին կատարողը: «Հայաստանը ներկայացնող Brunette-ը մեր ընթերցողների նախընտրած կին կատարողն է այս տարվա Եվրատեսիլում»,-ասվում է հրապարկման մեջ։ Հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 13,047 մարդ, Brunette-ն իր Future Lover երգով ստացել է քվեների 25.98 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում է Շվեդիան ներկայացնող Լորինը՝ 13․51 %, երրորդում՝ Լա Զարրան Ֆրանսիայից՝ 8․48%. «Նա որոշել է լինել լավը, անել բարին ու ավելի լավը լինել»,-մեջբերել է պարբերականը երգչուհու երգից մի քանի տող։ Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ավելի վաղ ասել էր, որ երկրորդ տարին անընդմեջ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի երիտասարդ և տաղանդավոր հեղինակ-կատարողներին ներկայանալ աշխարհի ամենամեծ բեմերից մեկում՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում: Brunette-ը հանդես կգա Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչում՝ մայիսի 13-ին։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |