Կանայք կամավոր հիմքով պարտադիր զինծառայության անցնելու դեպքում 6 ամիս կծառայեն21 ապրիլի 2023 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ իգական սեռի քաղաքացիների համար կստեղծվի կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն։ Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերին: Կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության անցնելու դեպքում կանայք 6 ամիս կծառայեն։ Դրանից հետո նրանց համար կսահմանվի պատվովճար՝ 1 մլն դրամի չափով: Նախատեսվում է սահմանել զորակոչի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելն իգական սեռի քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու հնարավորությունը: Նախագծերի փաթեթով սահմանվում են կանանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները: Հստակեցվում են նրանց կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմումների ներկայացման ժամկետները՝ այն տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով և ժամկետներում իրականացնել նրանց զինվորական հաշվառման, ներառյալ՝ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների և փորձաքննության գործընթացը: Անդրադառնալով օրինագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուզում եմ ընդգծել, որ սա պրոֆեսիոնալ բանակ ունենալու մեր հայեցակարգի շրջանակում է: Կանայք կամավոր կերպով կարող են զորակոչվել և պարտադիր 6 ամիս ծառայություն անցնել, որը նորմալ ծառայություն է լինելու և ոչ թե զբոսանք զորամասում: Այդ վեց ամսվա ծառայության արդյունքում կլինեն ծառայողներ, ովքեր կզորացրվեն և կվերադառնան քաղաքացիական կյանքի: Այդ մարդիկ կհամալրեն մեր երկրի զինված ուժերի պահեստազորը: Կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան անցնել պրոֆեսիոնալ ծառայության, նրանք էլ կհամալրեն մեր գործող բանակը և կանցնեն պայմանագրային զինծառայության: Խոսքը մարտական զինծառայության մասին է: Նաև ուզում եմ ասել, որ պետք է փոխել այն ընկալումը, թե բանակում կանայք հիմնականում կամ մեծ մասամբ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են: Ո՛չ, կանայք պետք է դառնան լիարժեք զինվորական ծառայության մաս»: Ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, կիրարկումը կարող է տեղի ունենալ արդեն ձմեռային զորակոչի ժամանակ։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |