Գյումրիում միջազգային թատերական փառատոն կանցկացվի![]() 21 ապրիլի 2023 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծը: Փառատոնին կմասնակցեն ավելի քան 20 թատրոն և թատերախումբ Երևանից, մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից՝ ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 500 արտիստ ու թատերական ոլորտի ներկայացուցիչ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Գյումրու Մտորումների թատրոնում տեղի ունեցած ասուլիսում ընդգծել է, որ մշակույթի ապակենտրոնացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է, և այս փառատոնն ասվածի լավագույն դրսևորումներից է։ Անդրադառնալով փառատոնի՝ ապրիլի 24-ի մեկնարկին, փոխնախարարն ասել է. «Հենց ապրիլի 24-ին սկսելով՝ հաստատում ենք մեր ստեղծարար ու արվեստասեր լինելը, մեր վերածնված և հեռանկար ունեցող ազգ լինելու գաղափարը»: Փառատոնային ներկայացումների հիմնական բեմահարթակները Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մեծ և փոքր բեմերն են, ներկայացումներ կլինեն նաև թատերական այլ հարթակներում. նախատեսված են բացօթյա ներկայացումներ: Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն թատերական քննարկումներ՝ ռեժիսորների, դերասանների, թատերական գործիչների, արվեստաբանների, թատերասերների մասնակցությամբ: «Գյումրին թատերական խաչմերուկ» քննարկումների շրջանակում նեղ մասնագիտական ոլորտի համար քննարկումներ կկազմակերպվեն՝ բանախոսությամբ Իրանից և Ֆրանսիայից ժամանած թատերական գործիչների: «Գյումրու միջազգային թատերական փառատոնի» շրջանակում նախատեսվում է իրականացնել նաև «Երևանյան հատուկ ծրագիրը»՝ մայրաքաղաքի թատրոնների մասնակցությամբ՝ գյումրեցի հանդիսատեսի համար լրացնելու մայրաքաղաքի թատրոնների լավագույն բեմադրություններին հաղորդակից լինելու բացը: Նախատեսվում է 18 ներկայացում և ևս 4 խմբերի նեղ մասնագիտական քննարկումներ «Գյումրին թատերական խաչմերուկ» միջոցառման շրջանակում, որի ընթացքում խմբերը կխաղան փոքր հատված և կքննարկեն այն: Արտասահմանից կլինի 6 ներկայացում, որից 4-ը՝ մասնագիտական քննարկումների, 2-ը՝ հանդիսատեսի համար: «Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծն իրականացնում է «Բարեկամ» հասարակական կազմակերպությունը՝ ԿԳՄՍ նախարարության, Երևանի և Գյումրու քաղաքապետարանների աջակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |