Առաջարկ. Թմրաթեստի պահանջ սահմանել պետմարմիններում աշխատողների համար

Առաջարկ. Թմրաթեստի պահանջ սահմանել պետմարմիններում աշխատողների համար

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն Ազգային ժողովում խոսել է Հայաստանում թմրամոլության տարածման մասին՝ հատկապես դեռահասների շրջանում։

«Մենք չենք պատկերացնում, որ սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր և ավելի լուրջ, ավելի հույժ կարևոր խնդիր է», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Պատգամավորն առաջարկել է բոլոր պետական մարմիններում, որտեղ կնքվում է աշխատանքային պայմանագիր, անպայման ավելացվի տող, որ աշխատողը տարվա մեջ 1-2 անգամ անցնի թմրաթեստ, և թեստից հրաժարվելն աշխատանքից ազատման հիմք լինի:

«Մենք երևի նորմալ չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում Հայաստանում: Մենք չենք պատկերացնում, որ դեռահասների շատ լուրջ տոկոս այսօր արդեն թմրամոլ է: Մենք չենք պատկերացնում, որ սինթետիկ թմրամիջոցների՝ երկրորդ, երրորդ օգտագործումից հետո այնպիսի օրգանական փոփոխություններ են կատարվում, որ այլևս մարդկային կյանքի չեն վերադառնում: Մենք չենք պատկերացնում, որ ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել այս երկրում», - ասել է Խաչատրյանը։

Նա ընդգծել է, որ բարեփոխումները, ընդունած օրենքները, լուսավոր ապագայի մասին խոսքերն ի չիք են դառնում, եթե թմրամիջոցներն այս ծավալի տարածվում են:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։

2023 թվականը ոստիկանությունը թմրամոլության դեմ պայքարի տարի է հայտարարել և ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն այդ պայքարում ներգրավված են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---