Ապրիլի 30-ին ջերմաստիճանն կնվազի 3-5 աստիճանով

Ապրիլի 30-ին ջերմաստիճանն կնվազի 3-5 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում ապրիլի 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 3-5 աստիճանով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանում ապրիլի 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-2-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +23, ապրիլի 29-ին՝ +21, իսկ ապրիլի 30-ի ցերեկը՝ +15։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---