Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Ուկրաինայում24 ապրիլի 2009 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Կիեւում, Պոդոլ շրջանում գտվող XIV դարի հայկական եկեղեցու հուշատախտակի մոտ տեղի է ունեցել սգո հանրահավաք: Ուկրաինայի մայրաքաղաքի հայկական սփյուռքն ավանդաբար անցկացնում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հոգեհանգստի արարողությունը: Ժամերգությունը կատարել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինական թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիատյանը: Սգո հանրահավաքին մասնակցել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, հայկական սփյուռքի եւ ուկրաինական հանրության ներկայացուցիչները, պաշտոնական անձինք:Նախօրեին տեղի է ունեցել մամլո ասուլիս` նվիրված Հայոց ցեղասպանության տարեդարձին եւ կազմակերպված Կիեւի հայկական համայնքի երիտասարդական կազմակերպության կողմից: Հոգեհանգստի արարարողություն անցկացվել է Ուկրաինայի բոլոր խոշոր շրջկենտրոններում, ինչպես նաեւ այլ քաղաքներում, որտեղ կան խոշոր հայկական համայնքներ, հաղորդում է Analitika.at.ua-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |