ՀՀ-ն և Հնդկաստանը կգործակցեն դեղագործության և հանրային առողջության ոլորտներում

ՀՀ-ն և Հնդկաստանը  կգործակցեն դեղագործության և հանրային առողջության ոլորտներում

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Հնդկաստան կատարած այցի արդյունքում ՀՀ և Հնդկաստանի միջև նախապատրաստվում են համաձայնագրեր, որոնց ստորագրմամբ առողջապահության ոլորտում համագործակցության համար նոր էջ կբացվի, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Մանրամասները քննարկվել են առողջապահության նախարարի և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հանդիպմանը:

Նշվել է, որ համաձայնագրերից մեկն ուղղված կլինի դեղագործության ոլորտում Հայաստանի ներուժին, որը կարող է գրավիչ լինել հնդկական կողմի համար` նաև ԵԱՏՄ շուկա մուտք գործելու տեսանկյունից:

Երկրորդ համաձայնագիրը նախատեսվում է կնքել առողջապահության նախարարության և Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության միջև` հանրային առողջության և բժշկական գիտության բնագավառում:

Քննարկվել են նաև բժշկական տուրիզմի զարգացման հնարավորությունները, փոխպատվաստման ոլորտում ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև մասնագետների փորձի փոխանակման ծրագրերը:

«Մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը շատ բարձր է: Հուսով եմ` Ձեր առաքելությունը Հայաստանում ևս կնպաստի կոնկրետ ոլորտներում այդ ներուժի իրացմանը»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---