Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչը՝ աշխարհի 25 ամենագեղեցիկ Մայր տաճարների ցանկում

Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչը՝ աշխարհի 25 ամենագեղեցիկ Մայր տաճարների ցանկում

PanARMENIAN.Net - Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավրիչ եկեղեցին ընդգրկվել է աշխարհի 25 ամենագեղեցիկ Մայր տաճարների ցանկում, որը կազմել է Luxatic կայքը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը ցանկում 17-րդն է։

Կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ կառուցված եկեղեցին նորագույններից է մեր ցանկում։ Նաև որպես Երևանի Մայր տաճար հայտնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ տաճարն է աշխարհում։ Համալիրը բաղկացած է 3 եկեղեցիներից, ընդհանուր տարողությունը 2000 տեղ է։ Այն կառուցված է ավանդական հայկական ճարտարապետության ոճով և ամենաշատ այցելուներ ունեցող եկեղեցին է երկրում»,-ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ 25 եկեղեցիները և՛ ներսից, և՛ դրսից ոչ միայն հիասքանչ կրոնական կառույցներ են, այլև համաշխարհային պատմության մի մասը, որոնք շատ բան են պատմում յուրաքանչյուր երկրի յուրահատուկ մշակույթի մասին:

Նշվում է, որ ցանկում ներառված հիասքանչ տեսարժան վայրերը ոչ միայն կրոնական կառույցներ են, այլև համաշխարհային պատմության մաս, ճարտարապետական հրաշալիքներ, որոնք վկայում են յուրաքանչյուր երկրի եզակի մշակույթի մասին։

Ցանկում ընդգրկված են Վատիկանի Սբ Պետրոսի տաճարը, Փարիզի Աստվածամոր տաճարը, Ստամբուլի Այա Սոֆիան, Քյոլնի տաճարը, Թբիլիսիի Սբ Երրորդության տաճարը և այլ կառույցներ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---