Ողջ Ամերիկայում հազարավոր հայ ակտիվիստներ «Վերջ Ցեղասպանությունների շարքին» գործողություն են անցկացրել

PanARMENIAN.Net - Այս տարի հազարավոր հայ ակտիվիստներ մասնակցել են «Վերջ Ցեղասպանությունների շարքին» ամենամյա միջոցառմանը, որը կազմակերպվել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) եւ Genocide Intervention Network (GI-Net)-ի կողմից: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ANCA-ից, ողջ Ամերիկայում անցկացվող միջոցառման մասնակիցները հանդիպել են կոնգրեսականների եւ սենատորների, որոնք խոստացել են աջակցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:



Միջոցառման շրջանակներում Սթաթեն-Այլենդի քաղաքային խորհրդի նախկին թեկնածու Փոլ Սարյանն այցելել է Կապիտոլիումի բլուր, որտեղ հանդիպում է ունեցել կոնգրեսական Մայքլ ՄաքՄահոնի հետ եւ քննարկել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հարցերը:



Այսօրվա դրությամբ, ԱՄՆ 42 նահանգ, որոնց թվում նաեւ Նյու-Յորք քաղաքը, պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---