Իրանն ադրբեջանցի 4 դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել![]() 5 մայիսի 2023 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հաստատել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունը, որ Թեհրանն ադրբեջանցի 4 դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել։ Դա տեղի է ունեցել որպես պատասխան Բաքվի կողմից իրանցի դիվանագետներին անցանկալի անձ ճանաչելուն, հայտնում է Haqqin.az-ը։ «Իրանական կողմն, իր հերթին, Ադրբեջանի այդ քայլից հետո, առանց որևէ հիմքի, միայն փոխադարձության սկզբունքից ելնելով, անցանկալի անձ է հայտարարել Ադրբեջանի դեսպանատան 2 աշխատակցի, որը փակվել է դեռևս հունվարին, և հյուպատոսության 2 աշխատակցի։ Ադրբեջանի դեմ ուղղված այդ քայլը վնասում է երկկողմ հարաբերություններին, որտեղ առանց այլ էլ մի շարք խնդիրներ կան»,-ասել է Հաջիզադեն։ Ապրիլի սկզբին Բաքուն Իրանի դեսպանատան 4 աշխակցի անցանկալի անձ էր հայտարարել ու 48 ժամ տվել Ադրբեջանի տարածքը լքելու համար՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման պատճառով: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դա որակել էր որպես «ապակառուցողական քայլ»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |