24 ապրիլի 2009 - 17:27 AMT
Բեռլինում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գործողություն
Այսօր Բեռլինում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Նահատակների ձայնը» գործողությունը: Գործողությանը կմասնակցեն հայեր Գերմանիայի տարբեր քաղաքներից, հույներ, քրդեր ասորիներ եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ, ովքեր պայքարում են հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:

Լռության րոպեից հետո «Freie Universitat Berlin»-ի դասախոս, հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության հայկական բաժնի դոկտոր Ժիրայր Քոչարյանը ելույթ է ունեցել ճառով, ապա կկարդա զեկույց «1915 թ. սպանված հեղինակները» թեմայով: Ժիրայր Քոչարյանը նաեւ կհայտարարի 1915 թվականին թուրքերի կողմից սպանված մտավորականության 761 ներկայացուցիչների անունները:

Միջոցառման ժամանակ կընթերցվի Հովհաննես Թումանյանի «Հոգեհանգիստ» պոեմը, հատվածներ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի եւ Ռուբեն Սեւակի ստեղծագործություններից, Տեսա Հոֆմանի եւ Ժիրայր Քոչարյանի թարգմանությամբ: