Դատարանն արդարացրել է Իգոր Խաչատուրովին10 մայիսի 2023 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, գեներալ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի արդարացման որոշում է կայացրել: «Ճանաչել և հռչակել Իգոր Խաչատուրովի անմեղությունը 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրան արդարացնել մեղսագրվող արաքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Խափանման միջոց գրավը վերացնել, իսկ գրավի գումար հանդիսացող գրավը վերադարձնել գրավատուին»,-նշված է որոշման մեջ, հայտնում է Panorama.am-ը։ Ըստ առաջադրված մեղադրանքի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիային իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը։ Նրան 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, հուլիսի 11-ին ազատ էր արձակվել գրավի դիմաց: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |