Մխիթարյանը՝ ՉԼ կիսաեզրափակչի «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ![]() 11 մայիսի 2023 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է։ Հանդիպման 11-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Միլան»-ի դարպասը՝ այդպիսով դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում, հայտնում է Aysor.am-ը։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ինտերին»: Հենրիխ Մխիթարյանը դարձել է պատմության 7-րդ ամենամեծահասակ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |