Brunette-ը «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում է![]() 12 մայիսի 2023 - 10:35 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Brunette-ը կիսաեզրափակչում հաջող ելույթից հետո անցել է եզրափակիչ և իր Future Lover երգով հանդես կգա մայիսի 13-ին։ Մայիսի 11-ին կայացած երկրորդ եզրափակչի արդյունքում 16 երկրից Հայաստանից բացի եզրափակիչ են անցել նաև Ալբանիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Բելգիայի, Ավստրիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովենիայի և Ավստրալիայի ներկայացուցիչները։ Վրաստանը, ինչպես նաև Դանիան, Ռումինիան, Իսլանդիան, Հունաստանը և Սան Մարինոն չեն անցել եզրափակիչ և չեն մասնակցի հետագա մրցույթին։ Առաջին կիսաեզրափակչից եզրափակիչ էին անցել Նորվեգիայի, Խորվաթիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի, Իսրայելի, Պորտուգալիայի, Շվեդիայի և Սերբիայի ներկայացուցիչները։ Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ավելի վաղ ասել էր, որ երկրորդ տարին անընդմեջ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի երիտասարդ և տաղանդավոր հեղինակ-կատարողներին ներկայանալ աշխարհի ամենամեծ բեմերից մեկում՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում: ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |