Բաքվում Էրդողանը կբացատրի Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում24 ապրիլի 2009 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 30-ին կայցելի Ադրբեջան, որպեսզի պաշտոնակամ Բաքվին ներկայացնի Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Ադրբեջանական սփյուռքի միջազգային կենտրոնի փոխնախագահ Վագիֆ Արզումանլին հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնագիրը որոշ առավելություններ կբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:«Մենք մինչեւ հիմա ծանոթ չենք հայ-թուրքական համաձայնագրի հետ, բայց Թուրքիայի պաշտոնական անձինք հաստատում են այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունները կախված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Եթե Հայաստանը ցանկանում է առաջընթաց տեսնել Թուրքիայի հետ հարաբերություններում, նա պետք է լեզու գտնի Ադրբեջանի հետ»,- նշել է Արզումանին: Ապրիլի 29-ին Թուրքիայի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Դրանից անմիջապես հետո` հաջորդ օրը, Թուրքիայի վարչապետը կայցելի Ադրբեջան: «Թուրքիան չի կարող որեւէ քայլեր կատարել առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման»,- հայտնել է Վագիֆ Արզումանլին, հաղորդում է WorldBulletin-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |