Եկատերինբուրգի հայերը հարգել են 1915թ. Ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Այսօր վաղ առավոտից Եկատերինբուրգի հայերը հավաքվել են Հայկական եկեղեցու մոտ, որպեսզի հարգեն 1915թ. Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Չնայած նրան, որ օրն աշխատանքային էր, եկեղեցու մոտ արդեն առավոտյան հավաքվել էր ավելի քան 500 մարդ` հետեւելով իրենց սրտի կանչին: Նրանք մոմեր վառեցին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին:



Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է Օսմայան կայսրության 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը: Հենց այս օրը Կոնստանդնուպոլսում սկսվեցին հայ մտավորական, հոգեւոր, տնտեսական եւ քաղաքական վերնախավի զանգվածային ձերբակալությունները, որոնք քաղաքից դուրս բերվեցին եւ սպանվեցին: Ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում միայն Կոնստանդնուպոլսում ձերբակալվեցին 800 անվանի հայեր, որոնցից մինչեւ ամռան վերջ շատ քչերն էին կենդանի մնացել: 1915-1923-ը սպանվել է 1.5 մլն հայ, որոնք ապրում էին իրենց պատմական հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում:



Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադայի Խորհրդարանի Համայնքների պալատը, Լիբանանը, Ուրուգվայը, Կիպրոսը, Արգենտինան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Սլովակիան, Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Վատիկանը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիտվան, Լեհաստանի սեյմը: ԱՄՆ շատ նահանգներ նույնպես ընդունել են Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---