Բարակ Օբաման Հայոց ցեղասպանությունը ճանաչելու երկու հնարավորություն բաց թողեց

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման բաց թողեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու երկրորդ հնարավորությունը: Առաջին անգամ այդ հնարավորությունը նրան ընձեռվեց Թուրքիա կատարած այցի ժամանակ: Անկարայում ԱՄՆ նախագահը հայտնեց, որ Հայոց ցեղասպանության մասին իր կարծիքը շատ լավ հայտնի է եւ անփոփոխ է մնում, սակայն գերադասեց չարտասանել «ցեղասպանություն» բառը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-Հայաստան Հասարական կապերի կոմիտեի (USAPAC) գործադիր տնօրեն Ռոսս Վարդյանը:



«Մարդիկ հիշում են, ինչ հայերի հանդեպ արել է Թուրքիան, արել է Ամերիկան իր մայրցամաքի արմատական բնակիչների եւ աֆրոամերիկացիների հետ: ԱՄՆ հայ համայնքին հղված ապրիլի 24-ի իր ուղերձում Բարակ Օբաման չկատարեց իր խոստումը, որը տվել էր դեռեւս սենատոր եւ ապա` նախագահի թեկնածու լինելու ժամանակ: Դրա փոխարեն նախագահը հայտնեց, որ իր վարչակազմն ամբողջությամբ օժանդակում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում: Չնայած գովելի նպատակներին, այդ երկրների միջեւ նորմալ հարաբերություններն ու հայ-թուրքական սահմանի բացումը չեն կարող ԱՄՆ համար փոխարինել Հայոց ցեղասպանության մասին հայերի պատմության հաստատումը, որն անմիջականորեն կապված է ապագա ցեղասպանությունների կանխման գործում գլոբալ պատասխանատվության հետ: Նախագահ Օբաման շատ լավ գիտի, որ քանի դեռ աշխարհը հաշտվում է ցեղասպանության հերքման հետ, այն շարունակվելու է, ինչպես այն հայերի համար շարունակվում է հիշատակի օրը` ապրիլի 24-ին»,- ասվում է Վարդյանի` PanARMENIAN.Net ուղարկված հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---