Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի քույրը և լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող ոստիկանության մայորը

Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի քույրը և լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող ոստիկանության մայորը

PanARMENIAN.Net - Կալանավորվել է «Հանրային ձայն» կուսակցության համանախագահ Վարդան Ղուկասյանի (Դոգ) քույրը՝ Լուսինե Ղուկասյանը, և նրան տարբեր մարդկանց մասին անձնական ու ծառայողական տվյալներ փոխանցած ոստիկանության մայոր Հակոբ Անանյանը։ Civic.am-ի տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, հայտնում է Araratnews.am-ը։

Լուսինե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը)։

Հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Հակոբ Անանյանին, ով նույնպես ձերբակալվել և կալանավորվել է՝ մեղադրանք է առաջադրվել օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Հանրային ձայն» կուսակցության համանախագահներ Արտակ Գալստյանի և Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեում ՔՕ 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ էական հանգամանքներ են պարզվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու դեպքերի վերաբերյալ։

Նախաքննության շրջանակում ձեռք են բերվել նաև տվյալներ առ այն, որ Վ. Ղուկասյանի և նրա հանցակիցների կողմից այլ անձանց տարբեր ծառայությունների մատուցման քողի ներքո ներկայացվել են գույքային պահանջներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---