Զուրաբյան․ Փաշինյանի պրիմիտիվությունն ու անգրագիտությունը վտանգում է Հայաստանը

Զուրաբյան․ Փաշինյանի պրիմիտիվությունն ու անգրագիտությունը վտանգում է Հայաստանը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ «Փաշինյանի >պրիմիտիվությունն ու անգրագիտությունը վտանգի տակ է դնում Հայաստանը», հայտնում է «Ազատությունը»։

Մայիսի 24-ին ԱԺ ամբիոնից Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե «մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք»՝ պնդելով, որ եթե հաջողվի Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, ապա, գուցե, նրա բնորոշմամբ` «այդ վկայականը ստանանք»։

«Ես չեմ կարծում, որ Փաշինյանի հայտարարություններն ընդհանրապես որևէ բան նշանակում են։ Դա պրիմիտիվ մարդու բացատրություն է, որը կարիք ունի, երբ մի բարդ բանի հետ առնչվում է, թարգմանել իր համար ավելի հասկանալի կենցաղային տերմիններով: Փաշինյանը, փաստորեն, այդպես էլ չաճեց ժեկի մակարդակից», - ասել է Զուրաբյանը:

«Ազատության» այն հարցին, թե իր ասածից չի՞ հասկացվում, որ մենք պետություն չունենք, չենք էլ ունեցել, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը պատասխանեել է, որ չի կարծում, որ Փաշինյանի հայտարարությունները ընդհանրապես որևէ բան նշանակում են,

«Ես չեմ կարծում, որ Փաշինյանի հայտարարությունները ընդհանրապես որևէ բան նշանակում են, որովհետև ինքն էլ չի հասկանում, թե ինչ է խոսում, և Հայաստան պետության գոյությունը բացարձակապես կախված չի Նիկոլ Փաշինյանի անգրագետ բնորոշումներից»,-ասել է նա։

Իսկ վտանգի տակ չի՞ դրվում Հայաստանի անվտանգությունն այս հայտարարությամբ հարցին՝ Զուրաբյանը պատասխանել է «Այո, նրա պրիմիտիվությունը և անգրագիտությունը վտանգի տակ է դնում Հայաստանը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---