Akneye նախագիծը գործակցում է Երվանդ Քոչարի թանգարանի հետ

Akneye նախագիծը գործակցում է Երվանդ Քոչարի թանգարանի հետ

PanARMENIAN.Net - Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաաստանում անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հատկանշական է, որ հենց այդ օրն էլ մեկնարկ է տրվել Akneye նախագծի և Երվանդ Քոչարի թանգարանի համագործակցությանը: Համագործակցության շրջանակներում իրականացվել է Երվանդ Քոչարի «Կինն ու աքաղաղը» ստեղծագործության ռեկոնստրուկցիա, որը բացառիկ տեղ է գրավում Akneye-ի հավաքածուում: Ստեղծագործության NFT տարբերակը կներկայացվի Fastex էկոհամակարգի FTNFT նորարարական հարթակում:

Այս նախագիծը ևս մեկ հնարավորություն է հայ արվեստը, մասնավորապես` Քոչարի ստեղծագործությունը նորագույն թվային լուծումներով ներկայացնելու NFT սիրահարներին: Akneye նախագծի վերաբերյալ կարելի է ծանոթանալ կայքում։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---