«Հետք»․ Տեղական հավի մսում սալմոնելա և մանրէներ են հայտնաբերվել![]() 3 հունիսի 2023 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին «Հետքը» լաբորատոր փորձաքննության է ներկայացրել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս անգամ փորձաքննությանը ցանկություն էր հայտնել մասնակցելու նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ «Քանի որ նախորդ փորձաքննությունների ժամանակ ՍԱՏՄ-ից հայտնում էին, որ չեն վստահում «Հետքի նմուշառումներին», չնայած բազմիցս նշել ենք՝ կատարում ենք գնում, ոչ թե նմուշառում, նրանց առաջարկեցինք՝ իրենք մեզ ուղեկցեն գնելուց մինչ լաբորատորիա տանելու ողջ ընթացքում, սակայն ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ իրենք փորձաքննությունը կանեն ոչ թե «Հետք»-ի հետ, այլ զուգահեռ։ Այսպիսով, մենք միասին կատարեցինք միայն ապրանքների գնումը՝ նույն խմբաքանակից, ինչից հետո իրականացրինք դիմազերծում և տարանք «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա։ ՍԱՏՄ-ն գնված ապրանքները տարավ իր ենթակայության տակ գործող «ՀԱԲԼԾԿ» («Հանրապետականան անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն») լաբորատորիա»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ ՍԱՏՄ տեսուչները գնել են 6-ից 4 ապրանք, քանի որ այդ պահին ստուգումներ կարող էին իրականացնել կոնկրետ իրացման կետերից, որտեղ մյուս երկու ընկերության ապրանքները գնման պահին չկային։ Հավերի 6 տեսակից 3-ում հայտնաբերվել են սալմոնելա և մանրէներ։ Ախտածին սալմոնելաներ են հայտնաբերվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ընկերության և «Գետամեջի թռչնաբուծական կոմբինատի» արտադրանքում։ «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերության «Էրեբունի» պաղեցված հավի մսում հայտնաբերվել են ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), որի քանակը 110 անգամ գերազանցել է թույլատրելի նորման։ ։ «Շիրառ» ՍՊԸ ընկերության «Աշտարակ» պաղեցված բրոյլեր 1-ին կարգի հավի, «Ագրոթեքինվեստ» ընկերության «Լուսակերտ» հավի, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատի» հավերում խախտումներ չեն հայտնաբերվել։ Փորձաքննված ոչ մի նմուշում հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։ Հավի միսը գնելու պահից մինչև լաբորատորիա տեղափոխելը եղել է սառնարանում։ Փորձաքննության ներկայացված հավերի պիտանելիության ժամկետը մինչև 5 օր է, հրապարակման պահին նշված հավերը ժամկետի մեջ չեն և չեն վաճառվում խանութներում։ ![]() ![]() Նա ասել է, որ նման վտանգ չկա Բադասյանն ասել է, որ ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցին, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Վարկն անտոկոս է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |