«Առանց վերադառնալու իրավունքի» ներկայացումը քաղաքական ակցիա է

PanARMENIAN.Net - Բելգիացի դերասան ու գրող Քարոլին Սաֆարյանի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Առանց վերադառնալու իրավունքի» պիեսը, որի առաջին ցուցադրությունը կայացավ ապրիլի 23-ին Երեւանի Ա.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, քաղաքական ակցիա էր, ասել է պիեսի բեմադրիչ, Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:



Նրա խոքերով, պատահական չէ, որ բեմադրության համար ընտրվել է ապրիլ ամիսը, քանի որ պիեսի գաղափարը կապված է Հայոց ցեղասպանության թեմայի հետ:



«Համահայկական թատերական նախագիծը», որի շրջանակներում բեմականացվել է պիեսը, մշակվել է դեռեւս 2008թ. եւ իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի թատերական գործիչների միության համագործակցության արդյունքում: Նախագծի գաղափարը շատ պարզ է` միավորել տարբեր երկրների պրոֆեսիոնալ հայ դերասաններին»,-ասել է Ղազանչյանը:



ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, որը գլխավոր դերակատարն է, ընդգծել է. «Չնայած, որ ես որոշել էի այլեւս հանդես չգալ բեմում, ես համաձայնվեցի խաղալ «Առանց վերադառնալու իրավունքի» պիեսում: Թեման ինքնին ստիպում է ներկա լինել այս ներկայացման մեջ, որը բեմադրվել է երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն. թուրքերեն), ինչը վկայում է այն մասին, որ թատրոնում կարեւորը դերասանի խաղն է, ոչ թե խոսքերը: Կարծում եմ, այս նախագիծը պետք է շարունակել»:--ԿԱ--



Պիեսը պատմում է գնացքումերկու երիտասարդների` հայի ու թուրքի հանդիպման մասին, որի ժամանակ նրանց միջեւ պատահամաբար խոսակցություն է ծավալվում Հայոց ցեղասպանության շուրջ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---