«Երաժշտություն հանուն ապագայի». Ֆասթ Բանկը շարունակում է աջակցել մշակույթի զարգացմանը![]() 9 հունիսի 2023 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Վերջերս տեղի է ունեցել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների «Մեր համերգը» խորագրով միջոցառումը։ Հիմնադրամի պատանի կրթաթոշակառուները կատարել են Մենդելսոնի, Սեն-Սանսի, Սարյանի, Ռիմսկի-Կորսակովի, Բաբաջանյանի, Գերշվինի / Մանգանիի, Բաղդասարյանի, Խաչատրյանի, Վիլա-Լոբոսի, Շուբերտի, Օստրանսկիի, Ստրավինսկիի / Ագոստիի ստեղծագործությունները, իսկ համերգային ծրագիրը եզրափակվել է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» վալսով։ Հավատալով նոր սերնդի տաղանդի ներուժին՝ Ֆասթ Բանկը միացել է նախաձեռնությանը և իր նվիրատվությունը կատարել հանուն հայկական մշակույթի զարգացման: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ. հոկտեմբերին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։ Սմբատյանն այս գաղափարի շուրջ է ներգրավել հանրահայտ երաժիշտների, ովքեր վերահսկում են պատանիների պրոֆեսիոնալ աճը և հանդես են գալիս որպես հիմնադրամի դեսպաններ։ Ֆասթ Բանկի, Ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից կրթական, սոցիալական և մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և հանդիսանում է Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ պատասխանատվության կարևոր մաս: Fast Bank-ը, որպես նոր բանկ շարունակում է տրանսֆորմացիոն գործընթացը՝ ձգտելով հասնել այն տեսլականի իրագործմանը, որ դրել է իր առաջ․ այն է՝ նպաստել հասարակության ֆինանսական գրագիտության զարգացմանը, ձեռք բերել վստահելի, բարեխիղճ և թափանցիկ գործընկերոջ, ֆինանսական խորհրդատուի համբավ, արդարացնել Կազմակերպության, հաճախորդների, գործընկերների, ներդրողների, աշխատակիցների և պետության սպասելիքները։ ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |