Պետրակով. Մեր նպատակն է որակավորվել Եվրո 2024-ի համար![]() 16 հունիսի 2023 - 18:06 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Ուելս-Հայաստան հանդիպմանն ընդառաջ կայացած ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նույնպես ասել է, որ մեկ նպատակ ունեն՝ որակավորվել Եվրո 2024-ի համար: «Մենք հավատում ենք մեր ուժերին և դրական ենք տրամադրված։ Ինչպես արդեն ասացի, մեր նպատակն է որակավորվել Եվրո 2024-ի համար: Ինչի՞ համար խաղալ ֆուտբոլ, եթե չես պայքարելու»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Հայաստանի ազգայյին հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն ասել է, որ կփորձենք պայքարել ու կռվել մինչև վերջ։ «Կարծում եմ՝ բավականին դժվար խաղ կլինի, կփորձենք պայքարել ու կռվել մինչև վերջ: Կփորձենք խաղալ 3 միավորի համար»,- ասել է նա։ Նրա կարծիքով, այս տարի շատ ավելի լավ թիմ ունեն՝ բավականին տաղանդավոր ֆուտբոլիստներով, և իրենց նպատակը լինելու է փորձել որակավորվել Եվրո 2024-ի համար: ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Ուելս-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |