«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերը կլինեն Դարդեն եղբայրները

«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերը կլինեն Դարդեն եղբայրները

PanARMENIAN.Net - Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերը կլինեն եվրոպական կինոյի կենդանի լեգենդներ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն եղբայրները։ Նրանց կշնորհվի «Ոսկե ծիրանի» պատվո մրցանակը կինոյում ունեցած մեծագույն ավանդի համար։

Դարդեն եղբայրները Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի կրկնակի դափնեկիրներ են։

Երևանում նաև կիրականացվի նրանց ֆիլմերի հետահայաց ծրագիրը և մեծ հանդիպում կկազմակերպվի հեղինակների հետ։

«Ոսկե ծիրան» Երևանի 20-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 9-16-ը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---