Էրդողանն անընդունելի է անվանել ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունն անընդունելի է Թուրքիայի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նրա խոսքերով, Օբամայի խոսքերը չեն արտահայտում իրական պատմությունը:



«Այնպիսի նուրբ հարցն, ինչպիսին 1915թ. իրադարձություններն է, պետք է թողնել պատմաբաններին, սակայն այն մշտապես օգտագործվում է որպես քաղաքականության գործիք եւ ամեն տարի չարաշահվում է հայկական լոբբիի կողմից, ինչը խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը մարդկանց եւ երկրների միջեւ»,-ասել է Էրդողանն Անկարայում` իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության նիստում:



Նա նաեւ հիշեցրել է, որ Թուրքիան առաջարկել է ստեղծել 1915 իրադարձությունների ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողով, սակայն առաջարկը մերժվեց:



«Ես իմ խորը վիշտն եմ հայտնում բազում քաղաքական գործիչների ջանքերի կապակցությամբ, որոնք փորձում են ձայներ ստանալ այդ իրադարձությունների շնորհիվ` վերածելով պատմությունը ներքին քաղաքականության գործիքի»,-ընդգծել է թուրք վարչապետը` հավելելով, որ Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է խաբել, հաղորդում է The Anatolian News Agency-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---