Զախարյան․ ՀՀ-ում ուղղակի հանգստանում էի, ՀՖՖ-ի անդամների հետ չեմ հանդիպել![]() 26 հունիսի 2023 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի և կիսապաշտպան Արսեն Զախարյանը, անդրադառնալով ՀՀ-ում անցկացրած արձակուրդին, ասել է, որ Հայաստանում ուղղակի հանգստանում էր, ՀՖՖ-ի անդամների հետ չի հանդիպել։ «Հանգստանալու էի մեկնել Հայաստան, ամեն ինչ լավ է, լիցքավորվեցի։ Հանդիպե՞լ եմ արդյոք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ՝ ոչ։ Ուղղակի հանգստացել եմ։ Ես առաջին անգամ էի այնտեղ, տարբեր հետաքրքիր վայրերում եղա, շրջեցի, հանգստացա։ Հայաստանի հավաքականի խաղին ներկա չեմ եղել։ Նորմալ հանգիստ էր, նույնիսկ հոգնեցի հանգստանալուց։ Բայց բոլորի մոտ անհատական մարզումներ էին, մենք մարզվել ենք արձակուրդի ժամանակ»,-ասել է Զախարյանը, գրում է Championat. Com-ը։ Ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ Զախարյանը կարող է համալրել հայկական «Ուրարտուն», իսկ հետո հայտնվել Եվրոպայում։ Զախարյանը 27 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի առաջնությունում, 4 գոլի հեղինակ է դարձել և 7 գոլային փոխանցման։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |