Կիեւը չի ցանկանում հեռու մնալ Կովկասում տեղի ունեցող իրադարձություններից27 ապրիլի 2009 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական ճանապարհային քարտեզի վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը կապված է հետխորհրդային տարածությունում եւ Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանում առավել ակտիվ քաղաքականություն վարելու պաշտոնական Կիեւի փորձերի հետ: Այդ մասին հայտարարել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի աշխատակից, քաղաքականագետ Անդրեյ Արեշեւը : Նրա խոսքերով, նման կարգի հայտարարությունը նպատակ ունի ցույց տալու, որ Ուկրաինայում չեն ցանկանում հեռու մնալ տեղի ունեցող փոփոխություններից, եւ, համենայնդեպս, ուշադիր հետեւում են Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին: «Սակայն, հազիվ թե հայտարարությունը որեւէ գործնական արդյունք ունենա` հաշվի առնելով Թուրքիայի հետ Ուկրաինայի ծայրահեղ խճճված հարաբերություններն ու Հայաստանի նկատմամբ բազմամյա կանխակալ դիրքորոշումը», - ընդգծել է Արեշեւը, հաղորդում է Analitika.at.ua-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |