Կիեւը չի ցանկանում հեռու մնալ Կովկասում տեղի ունեցող իրադարձություններից

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական ճանապարհային քարտեզի վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը կապված է հետխորհրդային տարածությունում եւ Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանում առավել ակտիվ քաղաքականություն վարելու պաշտոնական Կիեւի փորձերի հետ: Այդ մասին հայտարարել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի աշխատակից, քաղաքականագետ Անդրեյ Արեշեւը : Նրա խոսքերով, նման կարգի հայտարարությունը նպատակ ունի ցույց տալու, որ Ուկրաինայում չեն ցանկանում հեռու մնալ տեղի ունեցող փոփոխություններից, եւ, համենայնդեպս, ուշադիր հետեւում են Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին: «Սակայն, հազիվ թե հայտարարությունը որեւէ գործնական արդյունք ունենա` հաշվի առնելով Թուրքիայի հետ Ուկրաինայի ծայրահեղ խճճված հարաբերություններն ու Հայաստանի նկատմամբ բազմամյա կանխակալ դիրքորոշումը», - ընդգծել է Արեշեւը, հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---