Հայաստանում տեղի է ունենում Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների ութերորդ մրցույթը

PanARMENIAN.Net - Հայաստանում Մշակույթի նախարարության եւ Առնո Բաբաջանյանի հիշատակի Միջազգային հիմնադրամի հովանու ներքո տեղի է ունենում Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների ութերորդ մրցույթը:



Մրցույթի նապատակն է` հայտնաբերել տաղանդավոր պատանի դաշնակահարներին, աջակցել նրանց ուսմանը եւ ստեղծագործական գործունեությանը, պատանի երաժիշտներին նախապատրաստել միջազգային փառատոնների մասնակցությանը:



«2009թ. մրցույթին մասնակցում են 67 պատանի դաշնակահարներ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Մրցույթն անցկացվում է երկու տարիքային կարգերում` մինչեւ 12 տարեկան եւ 13-15 տարեկան»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է հասարակայնության հետ կապերի գծով Հայաստանի Մշակույթի նախարարության վարչության պետ Գայանե Դուրգարյանը:



Հանդիսավոր փակումն ու մրցանակների հանձնումը տեղի կունենա ապրիլի 30-ին Երեւանում Բաբաջանյանի անվան համերգասրահում: Պատանի դաշնակահարների մրցույթն անցկացվում է երեք տարին մեկ անգամ` սկսած 1986-ից:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---