ԶԼՄ․ Պրիգոժինին վերադարձրել են առգրավված 10 մլրդ ռուբլին![]() 4 հուլիսի 2023 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ձախողված խռովություն կազմակերպած Եվգենի Պրիգոժինին վերադարձրել են Սանկտ Պետերբուրգում խուզարկությունների ժամանակ առգրավված 10 մլրդ ռուբլին, հարյուր հազարավոր դոլարները և ոսկու 5 ձուլակտորը, գրում է Fontanka.ru-ն։ Ըստ պարբերականի տեղեկությունների, հուլիսի 2-ի երեկոյան Պրիգոժինին վերադարձրել են ամբողջ գումարն ու ոսկին, սակայն նա ինքը ներկա չի եղել դրան։ Ըստ նախանական տվյալների, նա այդ ժամանակ Մոսկվայում էր։ Նրա փոխարեն ներկայացել է նրա վարորդը լիազորագրով։ Նշվում է, որ հենց խուզարկության օրը նա չէր ժխտել, որ այդ գումարներն իրեն են պատկանում։ Հունիսի 24-ի իր ելույթում նա ասել է, որ գումարը նախատեսված էր «Վագներ» մասնավոր զինված խմբավորման մարտիկների աշխատավարձերի և զոհվածների հարազատաների փոխհատուցումներ վճարելու համար։ Նշվում է, որ եթե քաղաքացու հանդեպ քրգործը կարճվում է արդարացման հիմքով, ապա նրանից առգրավված ամբողջ ունեցվածքը, եթե այն արգելված չէ ՌԴ-ում շրջանառության համար, վերադարձվում է նրան։ Խուզարկությունների ժամանակ սկզբից «Տրեզինի պալատ» հյուրանոցի բակում հայտնաբերվել էր հին «Գազել», որտեղից առգրավվել էին տասնյակ տուփեր 4 մլրդ ռուբլիով, իսկ ավելի ուշ River Palace հյուրանոցի նկուղում մինիվենից հայտնաբերել էին ևս 80 տուփ՝ 6 միլիարդով։ Ինչ վերաբերում է ոսկուն և արտարժույթին, ապա դրանք գտնվել էին Պրիգոժինի բիզնեսի հետ կապակցված գրասենյակներում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |