Ընտրվել է Ազգային թատերական ստեղծագործական միավորման ղեկավարությունը27 ապրիլի 2009 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Ազգային թատերական ստեղծագործական միավորման» (ԱԹՍՄ) նիստը: Համաձայն 73 թատերական գործիչների միաձայն ընտրության` առաջիկա երկու տարիներին միավորման ղեկավար է լինելու թատերագետ Արա Խզմալյանը: Նիստում նաեւ ընտրվեցին նախագահության անդամներ` Գրիգոր Մկրտչյան, Ռաֆայել Ջրբաշյան, Դավիթ Հակոբյան, Արա Երնջակյան եւ Ռուբեն Բաբայան: Կառավարման կազմի մեջ մտնում են 10 թատերական գործիչներ:ԱԹՍՄ գործունեության երկու տարիները, նախկին նախագահ Ռուբեն Բաբայանի կարծիքով, միավորման կայացման փուլ են հանդիսացել, սակայն այդ կարճ ժամանակում ԱԹՍՄ-ն հասցրել է դառնալ մի քանի մշակութային միջոցառումների նախաձեռնողը, որոնք անհետ չեն մնացել: ԱԹՍՄ-ի ամենանկատելի եւ նշանակալի նախագծերից է համարվում «Իքս թատրոն» փառատոնը, որն անց է կացվել երկու անգամ եւ նպատակ է ունեցել ցույց տալ ու հասկանալ թատերական գործիչների եւ նրանց ստեղծագործության մակարդակը: «Մենք փորձեցինք ստեղծել միջավայր, որտեղ արմունկներով աշխատելն ուղղակի անհնար է: Եւ աշխատում էին ոչ թե հակառակ, այլ հանուն` ստեղծագործական համագործակցության սկզբունքով»,- հավաստիացրել է Ռուբեն Բաբայանը: ԱԹՍՄ երիտասարդ նախագահ Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին վստահության համար եւ հաղորդեց. «Միավորման ծրագրերում եւ աշխատանքում ես հակված չեմ հեղափոխական փոփոխությունների: Շարունակենք ԱԹՍՄ արդեն գործող նախագծերի իրականացումը եւ ստեղծենք նորերը: Արդեն համարյա պատրաստ է կայքը, որտեղ հնարավոր կլինի գտնել լիարժեք տեղեկատվություն Հայաստանի համարյա բոլոր թատերական գործիչների եւ թատրոնների մասին: Ստեղծման գործընթացի մեջ է փաստաբանական ծառայությունը, որը կօգնի պաշտպանել թատերական գործիչների իրավունքները»: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |