Fastex-ը սկսում է գործակցել Հայաստանի քառակի չեմպիոն «Ալաշկերտի» հետ![]() 12 հուլիսի 2023 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Fastex ընկերությունը շարունակում է ընդլայնել իր սպորտային համագործակցությունների շարքը՝ դառնալով «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը: «Ալաշկերտը» Հայաստանի քառակի չեմպիոն է, գավաթակիր և սուպերգավաթակիր: Ակումբը նաև ներկայացնելու է Հայաստանը եվրոպական ասպարեզում՝ սկսելով պայքարը ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, որի շրջանակում հուլիսի 13-ին Երևանում ընդունելու է չեռնոգորական «Արսենալ» ակումբին: Մարզիչ Վահե Գևորգյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» նոր մրցաշրջանին մոտենում է մեծ ամբիցիաներով և երկրպագուներին հաղթական էմոցիաներ պարգևելու վճռականությամբ: Fastex-ի և «Ալաշկերտի» համագործակցությունը նախատեսված է 2023/24 մրցաշրջանի համար, և նպատակ ունի հարստացնելու երկրպագուների ֆուտբոլային առօրյան, խթանելու գեղեցիկ խաղի նկատմամբ սերը: Հավատարիմ մնալով հայկական ֆուտբոլին աջակցելու իր մոտեցմանը՝ Fastex-ը այդ նպատակին կծառայեցնի նաև իր նորարարական մոտեցումները և իր ժամանակակից տեխնոլոգիական ռեսուրսները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |