Ադրբեջանը 111 ընտանիք է բնակեցրել Լաչինում

Ադրբեջանը 111 ընտանիք է բնակեցրել Լաչինում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մոտ մեկ տարում 111 ընտանիք՝ 424 մարդ է բնակեցրել Լաչին քաղաքում։

Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 2022-ի օգոստոսին՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ նոր երթուղու շահագործման հետևանքով։

Հուլիսի 18-ին Բաքվից Լաչին մեկնել է ադրբեջանցիների հերթական խումբը՝ 18 ընտանիք (73 մարդ), հայտնում է ադրբեջանական APA-ն։

«Ընտանիքները բնակվելու են այն տներում, որոնք վերականգնվել են կամ վերակառուցվել են երկրի նախագահի հրամանով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանում հայտարարել են, որ մինչև 2023-ի ավարտը 2000 ընտանիք է բնակեցնելու իր վերահսկողության տակ անցած տարածքներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---