Քաղաքացիները պարեն են հավաքում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով հասցնել Արցախ

Քաղաքացիները պարեն են հավաքում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով հասցնել Արցախ

PanARMENIAN.Net - «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը հուլիսի 19-ից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց պարեն, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքներ (ըստ համաձայնեցված ցուցակի) է հավաքագրում՝ Արցախ ուղարկելու նպատակով։ Նախաձեռնության անդամները դիմում են Միավորված ազգերի կազմակերպությանը՝ բեռները իրենց դրոշի ներքո Արցախ տեղափոխելու համար։

Նրանք նշում են՝ ՄԱԿ-ն ունի Պարենի ծրագիր ու կանոնադրություն, որը նրան պարտավորեցնում է 120,000 մարդուն սովից փրկելու համար օր առաջ հումանիտար օգնություն հասցնել Արցախ, հայտնում է Panorama.am-ը։

Այս օրերի ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բավականին պարեն է հավաքվել, որոնք բերել են տարբեր քաղաքացիներ։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---