Գրիգորյանն ու Վիկտորինը խոսել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին

Գրիգորյանն ու Վիկտորինը խոսել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար:

Դեսպանն իր հերթին ընդգծել և վստահությունն է հայտնել, որ երկկողմ ակտիվ համագործակցությունը դեռևս կշարունակի ամրապնդվել ու զարգանալ:

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---