Sevan Startup Summit 2023-ն ավարտվել է. Ռազմավարական գործընկերը Ֆասթ Բանկն էր

Sevan Startup Summit 2023-ն ավարտվել է. Ռազմավարական գործընկերը Ֆասթ Բանկն էր

PanARMENIAN.Net - 7 օր շարունակ Սևանի հարավ-արևելյան ափին՝ Հայաստանի, աշխարհի 30 երկրի սկսնակ և զարգացող 120 ստարտափ թիմեր փորձի փոխանակման, նոր կապեր հաստատելու, տարբեր բիզնես քննարկումների մասնակցելու և սովորելու հնարավորութուն ունեցան։

Հուլիսի 23-29-ը Sevan Startup Summit 2023-ը, որի ռազմավարական գործընկերն էր Ֆասթ Բանկը, հյուրընկալել էր ավելի քան 10,000 մասնակցի, 200 բիզնես էքսպերտի ու մենթորի։

Որպես թվային լուծումների մշակման ակտիվ փուլում գտնվող բանկ՝ Ֆասթի համար կարևոր էր լինել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում լուրջ դերակատարում ունեցող այս ֆորումի ռազմավարական գործընկերը, խրախուսել նորարարական ու կրթական գաղափարները, աջակցել մասնակիցներին։

Հագեցած 7 օրվա ընթացքում Բանկի թիմը մասնակիցների հետ կիսեց բիզնես ֆորումի մթնոլորտը, ակտիվ մասնակցություն ունեցավ սամմիթի անցուդարձին։

Բանկը ստանձնել էր նաև Starter Find Battle-ում առաջին տեղը զբաղեցնող ստարտափին մրցանակ հանձնելու հաճելի պատասխանատվությունը․ սամմիթի փակման արարողության ժամանակ Remold-ին հանձնվեց 5000 դոլար մրցանակը։

Այս տարի սամմիթին որպես գործընկեր միացել էր նաև Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---