Կործանված ինքնաթիռում Պրիգոժինի հետ զոհվածների թվում նաև «Վագների» հայազգի մարտիկ կա![]() 24 օգոստոսի 2023 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Տվերի մարզում կործանված մասնավոր ինքնաթիռում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ եղած անձանց թվում է նաև հայազգի Եվգենի Մակարյանը՝ առավել հայտնի «Մակար» մականունով։ Մակարյանը «Վագների» վետերաններից է, նախկին ոստիկան։ Նա կռվել է Սիրիայում, իսկ 2017-ին մասնակցել է անգամ ամերիկյան ավիացիայի հետ բախմանը, ստացել վիրավորում, հայտնում է mk.ru-ն։ 38-ամյա Մակարյանն ապրում էր Մագնիտոգորսկում։ Օգոստոսի 23-ի երեկոյան կործանված իքնանթիռում 7 ուղևոր կար և անձնակազմի 3 անդամ։ Բոլորը զոհվել են։ Նրանց թվում է նաև Պրիգոժինի աջ ձեռքը համարվող, «Վագներ»-ի հրամանատար Դմիտրի Ուտկինը։ Ինքնաթիռը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ էր ուղևորվում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |