Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացի դիմել է ՀՀ-ում ապաստան ստանալու համար

Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացի դիմել է ՀՀ-ում ապաստան ստանալու համար

PanARMENIAN.Net - 2023 թ. առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, 440 մարդ է դիմել Հայաստանում ապաստան հայցելու համար, որից 156-ի դիմումը կարճվել է, 55-ինը` մերժվել, փախստականի կարգավիճակ է ստացել 179 մարդ, հայտնում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Ապաստան հայցողների թվում եղել է Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացի։

Ադրբեջանի քաղաքացիներից մեկի դիմումը կարճվել է, երկրորդինը նշված չէ։ Թուրքիայի 10 քաղաքացուց երկուսի դիմումը կարճվել է, մեկը` մերժվել, մյուս դիմումների ընթացքի մասին չի նշվում, հայտնում է «Փաստինֆոն»։

Ըստ ծառայության՝ 2023 թ. առաջին կիսամյակում Հայաստանից ամենից շատ Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցել` 131 մարդ, երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են՝ 115 մարդ, 3-րդ տեղում Իրանի՝ 40 մարդ։

Ռուսաստանը ցանկում 6-րդ տեղում է. ընդամենը 18 մարդ է դիմել ՀՀ-ին ապաստան ստանալու համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---