«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն նախատեսում է ջերմաքարշեր ձեռք բերել Օրենբուրգում

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն նախատեսում է մոտ օրերս կնքել ջերմաքարշերի հանգույցների վերանորոգման պայմանագիր Օրենբուրգի լոկոմոտիվների վերանորոգման գործարանի, ինչպես նաեւ «Հյուսիսկովկասյան երկաթուղի» ԲԲԸ հետ` ջերմաքարշեր ձեռք բերելու վերաբերյալ: Վերջիններիս մայր ընկերությունը հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ: Այդ մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:



Ըստ հաղորդագրության, պլանավորվում է մինչեւ հունիսի վերջերը 5 ջերմաքարշերի հանգույցների վերանորոգումը Օրենբուրգի լոկոմոտիվների վերանորոգման գործարանում: Իսկ առաջիկայում Օրենբուրգի աջակցությամբ պլանավորվում է Երեւանի լոկոմոտիվային դեպոյում բացել ջերմաքարշերի հիմնանորոգման արտադրամաս:



Համաձայն «Հյուսիսկովկասյան երկաթուղի» ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագրի` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատրաստվում է նշյալ ընկերությունից մինչեւ մայիսի վերջերը ձեռք բերի 10 ջերմաքարշ:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵՈւ» ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի երկարացման իրավունքով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---