Թուրքիա–Հայաստան հանդիպումը ոչ ոքի է ավարտվել․ Պետրակովը գոհ է ֆուտբոլիստների նվիրվածությունից 9 սեպտեմբերի 2023 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8–ին թուրքական Էսքիշեհիր քաղաքում Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1 հաշվով։ Առաջին խաղակեսում թիմերից ոչ մեկին չի հաջողվել բացել հաշիվը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին գոլի հեղինակ է դարձել Արտակ Դաշյանը։ Երկրորդ խաղակեսում, 88-րդ րոպեին թուրքերին հաջողվել է հավասարեցնել հաշիվը։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում ասել է, որ ֆուտբոլիստներից որևէ մեկն ուրախ չէր, բավարարված չէր հաշվով։ «Կարծում եմ՝ ոչ ոքին այն արդյունքն էր, որը պետք է լիներ։ Գոհ եմ տղաների նվիրվածությունից։ Խաղից հետո, երբ մտա հանդերձարան, նրանք տխուր էին, գոհ չէին խաղից, բայց, կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք, ֆուտբոլիստները վստահում են մարզչական շտաբին ու կատարում են մեր ասածները»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը: Թուրք երկրպագուները սուլում և աղմկում էին Հայաստանի օրհներգի ժամանակ, նրանք նաև ամբողջ հանդիպման ընթացքում շշեր էին նետում հայ ֆուտբոլիստների ուղղությամբ։ Իսկ թուրքական հեռուստատեսությունը ՀՀ օրհներգի ժամանակ անջատել է ձայնը, հայտնում են Տելեգրամ ալիքները։ Հայաստանի հետ ֆուտբոլային խաղից առաջ թուրք երկրպագուներին 32,000 դրոշ էր բաժանվել՝ մարզադաշտի նստատեղերի քանակով։ Նախաձեռնությունը իրականացվել էր Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Հավաքականների առաջին հանդիպումը Երևանում ավարտվել էր Թուրքիայի ընտրանու հաղթանակով 1-2 հաշվով։ 4 խաղից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով խմբի 2-3-րդ տեղերն է կիսում Խորվաթիայի ընտրանու հետ, որը նույնքան միավոր ունի 3 հանդիպումից հետո: Խմբի առաջատարը Թուրքիայի հավաքականն է՝ 10 միավորով։ Ուշագրավ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |